Որքա՞ն ջուր է հարկավոր մեր օրգանիզմին
Հասարակություն
Բժիշկ-սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 30 մլ ջուր է հարկավոր, այսինքն՝ եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և նույնիսկ գարեջուրը հաշվից դուրս են, քանի որ դրանք օրգանիզմը չեն հագեցնում ու չեն լրացնում ջրի պակասը։
Ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելու շնորհիվ ավելի քիչ եք ուտում. քանի որ ջուրը ժամանակավորապես ստեղծում է հագեցվածության զգացում, և թվում է՝ արդեն բավականաչափ կերել եք։ Պետք է նկատել, որ մարդիկ երբեմն իրենց գիրությունը հիմնավորում են շատ ջուր խմելով, սակայն ջուրը ինքնին կալորիա չի պարունակում, այն միայն նպաստում է նյութափոխանակությանն ու մարսողությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը