Ճաշից հետո քնելն առողջարար է
Հասարակություն
Այն մարդիկ, ովքեր ճաշից հետո մեկ ժամ քնելու ժամանակ են գտնում, ավելի քիչ են խնդիրներ ունենում սիրտ-անոթային համակարգի հետ:
Երկարատև աշխատանքը, անընդհատ անհանգիստ վիճակը, հեռուստացույցի և համակարգչի առջև երկար նստելը բացասաբար են ազդում քնի վրա: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և սրտի հետ կապված խնդիրների:
Համապատասխան փորձաքննության միջոցով Փենսիլվանիայի Ալեգհեյնի քոլեջի մասնագետները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում ճաշից հետո առնվազն 45 րոպե քնելը սիրտ-անոթային համակարգի վրա:
Մասնագետներն ընտրել են 85 առողջ ուսանողի և նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խումբը ցերեկը ճաշից հետո հնարավորություն է ունեցել մեկ ժամ հանգստանալու, իսկ մյուս խմբի ուսանողներին նման հնարավորություն չի տրվել: Ընթացքում ուսանողները ենթարկվել են հոգեբանական թեստերի, չափվել է նրանց արյան ճնշումը, լրացվել են համապատասխան անկետաներ:
Արդյունքում պարզվել է, որ ցերեկային քունն ունի թարմացնող ազդեցություն: Չնայած բոլորի մոտ էլ հոգեբանական թեստերից հետո նկատվել է արյան ճնշման բարձրացում՝ նրանց մոտ, ովքեր ցերեկը քնում էին, արյան ճնշումն արագ է կարգավորվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը