Մուգ, թե սպիտակ շոկոլադ. ո՞րն է ավելի օգտակար
Հասարակություն
Երկար ժամանակ համարվել է, որ մուգ շոկոլադը բարերար ազդեցություն է թողնում սրտի գործունեության վրա: Այժմ այս տեսակետն ավելի կայուն հիմք է ստացել, քանի որ ԱՄՆ-ի Սան Դիեգոյի պետական համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտության արդյունքում պարզել են, որ մուգ շոկոլադի չափավոր օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի տոկոսի կրճատմանը, գրում է Daily Mail-ը:
Գիտնականների կողմից անցկացված հետազոտությանը մասնակցել է 31մարդ, որոնց առաջարկվել է 15 օրվա ընթացքում օրեկան 50 գր. մուգ կամ սպիտակ շոկոլադ ուտել: Պարզվել է, որ մուգ շոկոլադ օգտագործողների արյան մեջ սիրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներ հանդիսացող գլյուկոզայի և վնասակար լիպիդների(կենդանի բջիջների կազմում առկա թթուներ) քանակն անհամեմատ ավելի ցածր է, քան սպիտակ շոկոլադ օգտագործողների մոտ: Ուստի գիտնականները, հիմնվելով այս փաստի վրա, եզրակացրել են, որ մուգ շոկոլադը զգալիորեն նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սակայն գիտնականները զգուշացնում են, որ մուգ շոկոլադի օգտագործումը պետք է չափավոր լինի և չգերազանցի օրեկան 50գր.-ը` հավելյալ կալորիաներից խուսափելու նպատակով:
Շոկոլադը պարունակում է ֆլավանոլ կոչվող բաղադրիչներ,որոնք կատարում են հակաօքսիդանտային և հակաբորբոքային ֆունկցիաներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը