Ռուսատանը չի աջակցում Բաշար Ասադի ռեժիմին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հուլիսի 6-ին հերքեց այն լուրերը, որ սիրիական հակամարտության մեջ Մոսկվան աջակցում է Սիրիային: Այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը:
«Կտրականապես հերքում եմ այդ լուրը։ Ռուսաստանը չի աջակցում Բաշար Ասադի ռեժիմին»,- ասել է Ռյաբկովը, և ավելացրել որ. «ՌԴ-ի աջակցությունը վերաբերում է ոչ թե քաղաքական գործիչներին, այլ խնդրի նորմալ կարգավորմանր»։
Ռյաբկովը նման կերպով արձագանքել է ԱՄՆ-ի պետ-քարտուղար Հիլարի Քլինթոնին, ով Ռուսաստանին և Չինաստանին մեղադրել էր Սիրիայի դրության խաղաղ ընթացքը խաթարելու մեջ՝ և հավելել, որ Մոսկվան և Պեկինը «պետք է վճարեն» Ասադի ռեժիմին աջակցելու համար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել