Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս բնագավառում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ այսուհետ եւս անհրաժեշտ է պահպանել առկա դրական դինամիկան:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան