«1900+» 20–րդ դարի համերգաշարը մեկնարկում է
Գիտություն և Մշակույթ
«Մենք շատ հաճախ ենք կազմակերպում համերգներ Հայաստանում։ Երբ Հայկը մեզ առաջարկեց այս կարգի համերգ ունենալ, մենք շատ ուրախացանք։ Միանգամից որոշեցինք համագործակցել։ Ես վստահ եմ, որ համերգը հաջող կլինի, կլինեն շատ հադիսատեսներ։ Հայկը շատ հայտնի է այստեղ, նա նաև Եվրոպայում է շատ հայտնի։ Ափսոս, որ դեռ Լեհաստանում չի ունեցել համերգ»,– ասաց Մաչիեյ Ֆալկովսկին՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչը՝ «1900+» 20–րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգաշարի մասին։ Համերգին նվագելու են հայկական երկու գործ, նաև՝ Հայկ Մելիքյանի ստեղծագործությունները։
«Շնորհակալ եմ Ֆալկովսկու ջերմ ընդունելությունից։ Շատ հետաքրքիր համերգներ են նախատեսված, պետք է լինի վիետնամցի, կորեացի, չին կոմպոզիտորների համերգներ։ Այս համերգաշարի շրջանակներում հայտարարեցի մրցույթ հայ կոմպոզիտորների համար։ Մրցույթը հիմք է, որ մենք ունենանք նմանատիպ երաժշտություններ»,– ասաց դաշնակահար Հայկ Մելիքյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում