Samsung-ի շահույթն աճել է 79%-ով
Աշխարհ
Samsung Electronics-ը դարձել է աշխարհում հեռուստացույցներ և հեռախոսներ արտադրող ամենամեծ ընկերությունը: Նրա եռամսյակային շահույթի ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների բոլոր սպասումները:
Samsung ընկերության երեք ամիսների գործառնական շահույթն անցյալ տարվա համեմատ աճել է 79%-ով և կազմել 5.9 մլրդ. ԱՄՆ դոլար: Այդպիսի մեծ արդյունքների ընկերությանը հաջողվել է հասնել Galaxy սմարթֆոնների վաճառքի շնորհիվ: Մասնավորապես, այս տարվա երկրորդ եռամսյակում սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող մասնաճյուղին հաջողվել է ստանալ 4.4 տրլն. յուան, ինչը կազմում է ընկերության ամբողջ գործառնական շահույթի 65%-ը:
Galaxy սմարթֆոնների վաճառքի աճին զուգընթաց, նվազել է հիշողության քարտերի և այլ աքսեսուարների վաճառքից ստացվող շահույթը: Գրանցվել է նաև հեռուստացույցների վաճառքի ցուցանիշների աննկատ աճ, ինչը պայմանավորված է եղել մոդելային շարքի թարմացմամբ, մասնավորապես, հեռուստացույցների՝ համացանցին միանալու և 3D ցուցադրության ներմուծություններով:
Հիշեցնենք, որ 2012 թ.-ի մայիս ամսին ընկերությունը վաճառքի էր հանել Samsung Galaxy S III մոդելի սմարթֆոնը, որը, ըստ մասնագետների, համարվում է Apple iPhone-ի գլխավոր մրցակիցը: Հուլիսի 1-ի դրությամբ, ընկերությանը հաջողվել է վաճառել 7 մլն. սմարթֆոն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ