Աֆղանստանը՝ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Աֆղանստանն ընդգրկվում է Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցների ցուցակում։ Դա թույլ է տալիս ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին օրենքի սահմաններում օգնություն տրամադրել այս երկրին և վերահսկել զինամթերքի արտահանումը,- այս մասին հաղորդում է РИА Новости-ն.
Այն երկրներին, որոնք չեն մտնում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ՝ ԱՄՆ-ի վարչակազմը շնորհում է գլխավոր դաշնակցի կարգավիճակ նրանց հետ ռազմական համագործակցություն զարգացնելու և պայմանագրերի կնքումը դյուրացնելու համար։
Ստանալով աշխարհի ամենաուժեղ տերության դաշնակցի կարգավիճակ՝ Աֆղանստանը ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ի չի կարող պաշտպանություն ակնկալել, սակայն ԱՄՆ-ի հետ համագործակցելով՝ ձեռք կբերի մի շարք ֆինանսական և ռազմական առավելություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)