Լիբիայում մեկնարկել են պառլամենտկան ընտրությունները
Մերձավոր Արևելք
Հուլիսի 7-ին Լիբիայում մեկնարկել է Համազգային կոնգրեսի ընտրությունները,- այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։ Այս օրենսդրական մարմինը Մուամար Քադաֆիի 42-ամյա ղեկավարումից հետո առաջին կձևավորի նոր կառավարություն, ինչպես նաև կզբաղի նոր Սահմանադրության մշակմամբ։
Ականատեսների հաղորդմամբ, ընտրել ցանկացողների հերթը սկսվել է բացումից մի քանի ժամ առաջ։ ИТАР-ТАСС-ի տվյալներով՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնել է գրանցված ընտրողների մոտ 80%-ը։
Նախընտրելի թեկնածուներ են համարվում տոհմերի և իսլամիստական շարժումների ներկայացուցիչները, որոնց գործողությունները Քադաֆիի օրոք արգելված են եղել։ Մասնավորապես, հաջողություն է սպասվում այն կուսակցություններին, որոնց միացել են «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել