Օբամայի այցը՝ ռեստորանատիրոջ մահվան պատճառ
ԱՄՆ
Օհայո նահանգի Էքրոն (Akron) քաղաքի Ann's Place ռեստորանի սեփականատեր Ջոզեֆինա Էնն Հարիսը մահացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել է այդ ռեստորան,- այս մասին հաղորդում է Beacon Journal տեղի հրատարակությունը։
Օբաման հուլիսի 6-ի վաղ առավոտյան նախաճաշել է Ann's Place ռեստորանում։ Նախագահը տեղի գործարանի 3 աշխատակիցների ընկերակցությամբ կերել է բեկոնով ձվածեղ և բոված հաց։ Ինչպես նշվում է՝ 71-ամյա Ջոզեֆինա Էնն Հարիսն անձամբ է սպասարկել նախագահին և չափից ավելի հուզված է եղել։
Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Հարիսը սրտի բողոքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ել մահացել է։ Նախնական տվյալներով՝ մահի պատճառը սրտի կաթվածն է։
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, իմանալով Հարիսի մահվան լուրը՝ ԱՄՆ-ի նախագահ Օբաման զանգահարել է նրա աղջկան և ցավակցություն հայտնել։ Ինչպես նշվում է, Բարաք Օբաման այցելել է Էքրոն քաղաք՝ նախընտրական ավտոբուսով Օհայո և Փենսիլվանիա նահանգներում շրջագայելու ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)