Այսօր ամենավաճառվող երգերը հայախոս թուրքական բայաթիներն են. Շուշան Պետրոսյան
Հասարակություն
Ազգային մշակույթի պահպանման խնդրի առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը։
Բանախոսը զարմանքով է խոսում Սովետական Միության օրոք ստեղծված մշակույթի և այսօրվա մասին։ Հիշում է, որ այն ժամանակ ամեն ինչ ավելի փակ էր, օդ չկար շնչելու, ազգային մշակույթը և եկեղեցին ուզում էին ինտեգրել՝ մի ընդհանուր ժողովուրդ ստեղծելու գաղափարով։ Այդ ընթացքում ավելի մեծ աշխատանք էր կատարվում ազգապահպանման գործում, այսօր՝ այս ազատության մեջ, ոչ միայն չեն ստեղծվում, այլ՝ հնարավորինս փոխվում է մեր մշակութային գիծը։
Այսօր ամենավաճառվող երգերը հայախոս թուրքական բայաթիներն են։ Մատների արանքով են նայում այն հաղորդումներին, որոնց իսկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Նման ազգանպաստ հաղորդումները չեն ֆինանասավորվում բացարձակապես, Տրոցկու ժամանակաշրջանի միկրոֆոններով են ելույթ ունենում։ Ամբողջ Հանրային հեռուստաընկերությունը ազգայինին վերաբերող ընդամենը երկու հաղորդում ունի։ Պետք է հնարավորինս ուշադրություն դարձնել ազգային երաժշտության պրոպագանդային։
Ասուլիսին ներկա էր նաև «Հայֆոն» շարժման ակտիվիստ Նունե Հայրապետյանը, ով նշեց, որ իրենք փորձում են երիտասարդության մեջ սերմանել սեր դեպի ազգային երաժշտությունը, և այդ ուղղությամբ երիտասարդության մեջ պահանջարկ է նկատում։
«Հայֆոն» շարժումն ընդլայնում է իր սահմաները, և մեկ շաբաթից իր գործունեությունը կծավալի նաև Էջմիածնում, որտեղ երիտասարդներին կծանոթացնեն ազգային երգարվեստին


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը