ԼՂՀ ԿԸՀ-ն Հայաստանն արտասահման է համարում
Արցախ
Lurer.com-ի հետ զրույցում ԼՂՀ Կենտորանական Ընտրական Հանձանաժողովի ներկայացուցիչ Ռայա Նազարյանը տեղեկացրել է, որ Արցախի ընտրություններում միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը շարունակվում է։
«Տեղական շատ կազմակերպություններից բացի, դիտորդական առաքելությամբ Արցախ կժամանեն նաև միջազգային կազմակերպություններ, որոնցից է Եվրոպայի ընտրական համակարգի փորձագիտական կենտոնը»,- նշել է տիկին Նազարյանը։
Իսկ այն հարցին, թե արդյոք միջազգային լրագրողներ լուսաբանելու են Արցախի ընտրությունները, ԿԸՀ-ի ներկայացուցիչը պատասխանել է.
«Դե գիտե՞ք՝ մենք Հայաստանն էլ ենք արտասահման համարում, Վրաստանն էլ։ Արդեն 60-ից ավել լրագրող է հավատարմագրել, այդ թվում՝ լրագրողներ Ֆրանս Պրեսից»։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 19-ին, իսկ ընտրապայքարին մասնակցում է 4 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Բակո Սահակյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան