Խորվաթիայում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբ
Աշխարհ
Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբ է հայտնաբերվել Ադրիատիկ ծովում՝ խորվաթական Չիովո կղզու ծովափից ոչ հեռու: Այս մասին հայտնում է խորվաթական 24sata թերթը՝ հղում անելով ոստիկաններին ու տեղի բնակիչներին:
Ռումբը՝ որի քաշը 200-ից 250 կիլոգրամ է, նախօրեին երեկոյան գտել է մի զբոսաշրջիկ աղջիկ, որը լողում էր ծովում: Դեպքի վայր ժամանած ջրասուզակները հայտնել են, որ գտածոն վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների համար:
Տարբերակներից մեկի համաձայն՝ ռումբն ալիքը բերել է այլ շրջանից, մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ ռումբն այնտեղ է հայտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց այս ողջ ընթացքում ծածկված է եղել տիղմի շերտով: Ոստիկանությունն արգելել է լողալ այդ թաղամասում, որտեղ ռումբը հայտնաբերվել էր: Նավերի կապիտաններին ևս զգուշացվել է վտանգի մասին: Սպասվում է, որ ռումբը կվնասազերծեն շաբաթ օրը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ