Պարոնյան պուրակի համար բնակիչները կպայքարեն մինչև վերջ
Հասարակություն
Պարոնյան պուրակի շուրջ քննարկումները շարունակվում են: Բնակիչները նշում են, որ պայքարելու են մինչև վերջ՝ մինչև այդ տարածքը վերադարձվի իր նախկին վիճակին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր lurer.com-ը, հունիսի 29-ին տեղի էր ունեցել Պարոնյան պուրակի հարցով դատական առաջին նիստը, որի սկզբում պատասխանող կողմը ներկայացրել էր հակընդդեմ հայց, որը դատավորը վերցրել էր ուսումնասիրության։ Պատասխանող կողմը ներկայացրել էր նաև միջնորդություն տարածքը կալանքից հանելու մասին, որը դատարանի կողմից չէր բավարարվել:
Չնայած նրան, որ ներկայումս շինարարական աշխատանքներ չեն կատարվում, բնակիչները մտահոգված են, որ այգու ծառերը կչորանան: Նրանց պնդմամբ՝ այդ տարածք հոսող ջրի խոխովակը դեռևս ձմռանը կտրվել է կառուցապատողի կողմից ու հիմա ծառերը ջրելու հնարավորություն չկա:
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20–ին ժամը 11-ին։
Բնակիչները վճռական են տրամադրված ու պայքարելու են մինչև այդ տարածքը վերադարձվի իր նախկին վիճակին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը