Ճապոնիան կգնի Սենկակու կղզիները
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է գնել Սենկակու կղզիների մի մասը, որոնք հանդիսանում են Տոկիոյի և Պեկինի միջև տարածաշրջանային վեճի առարկա: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։ Հարկ է նշել, որ Տոկիոյի քաղաքացիները մոտ 12,8 մլն դոլար են հավաքել, Սենկակու կղզին գնելու համար, իսկ այդքան տպավորիչ գումար քաղաքային իշխանություններին հաջողվել է հավաքել ընդամենը մեկ ամսվա ընթացքում։
Սենկակու 5 կղզիներից մեկը արդեն պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, իսկ մնացած 4-ը մասնավոր սեփականատերերինն է։
Միևնույն ժամանակ Չինաստանի իշխանությունները դեմ են գործի նման ընթացքին՝ համարելով, որ այդ կղզիները պատմականորեն պատկանում են Չինաստանին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ