"Google"–ի լիազորված դիստրիբյուտորը Հայաստանում
Տնտեսություն
«Ջի դիզայն գրուպ» կազմակերպությունը դարձել է "Google"–ի լիազորված դիստրիբյուտորը Հայաստանում։
«"Google"-ն իրենով ունի լուրջ գործիքներ, google.am աշխատանքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Պետք է քայլեր ձեռնարկենք, որ ներգրավվածության չափը մեծացնենք Հայաստանում։ Մենք առաջին ընկերությունն ենք Հայաստանում, որ բերեցինք "Google apps" համակարգն այստեղ, որը հնարավորություն կտա զարգացնել մարդկանց բիզնեսը», – այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ջի դիզայն գրուպ» կազմակերպության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանը։
«Կան համակարգեր, որոնք Հայաստանում չկան. օրինակ՝ "Google news"-ը, որը բավականին մեծ պահանջարկ ունի լրագրողների համար, իսկ բացակայությունը խնդիրներ է առաջացնում», – ասաց առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում