Եգիպտոսում տեղի ունեցող բողոքի ցույցերը կարող են հանգեցնել ընտրությունների շուտափույթ անցկացման. "Euronews"
Աշխարհ
Արդեն մեկ շաբաթից ավել Եգիպտոսում ընթացող զանգվածային բողոքի ցույցերն առաջին անգամ՝ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո, կարող են հանգեցնել շուտափույթ ընտրությունների անցկացման։
Եգիպտոսի Ներքին գործերի նախարարը կտրականապես հերքել է երկրի անվտանգության ուժերի կողմից ցուցարարների դեմ կիրառած բռնությունները և զենք օգտագործելը։ Վերջինս հայտարարել է, որ նման գործողություններ իրականացրել են ծայրահեղական խմբավորումները։ Զանգվածային բողոքի ցույցեր անցկացվել են ոչ միայն մայրաքաղաք Կահիրեում, այլև Եգիպտոսի մյուս խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Ալեքսանդրիայում և Իսմայիլիայում։
Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավարը, ով փաստացի համարվում է նաև Եգիպտոսի նախագահն երեկ հայտարարել է, որ ընտրությունների շուտափույթ անցկացումը կդանդաղեցնի երկրում ժողովրդավարական համակարգի հաստատման գործընթացը։ Եգիպտոսի ռազմական իշխանությունը հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է իշխանությունը հանձնել քաղաքացիական ուժերին։ Հենց այդ խնդրի (ռազմական իշխանության հանձնումը քաղաքացիական ուժերին) պատճառով են Տահրիրի հրապարակում մեկ շաբաթից ավել տեղի ունենում ցույցեր, ինչի հետևանքով՝ զոհերի թիվը հասել է մի քանի տասնյակի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ