Այսօր կմեկնարկի «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:
Գիտություն և Մշակույթ
Այս տարի փառատոնը ստացել է 1120 հայտ աշխարհի 70 երկրներից, փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսենն է:
Մրցութային ծրագիրը կպահպանի 4 մրցույթները՝ «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական» , «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ»: Վերջինս անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին:
Փառատոնի շրջանակներում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի մի մասն է և իրագործվում է Եվրամիության աջացությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում