Մոմավառություն՝ հուլիսի 8-ին, ժամը 21։00-ին
Հասարակություն
Այսօր՝ ժամը 21:00-ին, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի Յոթնօրեքի կապակցությամբ տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն: Մոմավառությունը նախատեսված է՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան)։
Նշենք, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հունիսի 30–ին կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հավաքվել էին հարյուրավոր քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Օրեր շարունակ գիտակցության չգալով բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացել էր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը