ԱՄՆ–ը և Պակիստանը պետք է կարգավորեն հակասությունները. Հիլարի Քլինթոն
Աշխարհ
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ին և Պակիստանին վերջերս հաջողվել է լուծել երկու երկների միջև ստեղծված բարդ հարաբերությունները, հաղորդում է BBC–ն։
Միևնույն ժամանակ, Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբանի–Քհարի հետ Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում Քլինթոնը երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել էր՝ որպես բարդ դիվանագիտական հարաբերություններ։
Ըստ ԱՄՆ Պետքարտուղարի, պակիստանցի իր գործընկերոջ հետ բանակցությունների հիմնական թեման եղել է «Թալիբան» շարժման զինյալների դեմ պայքարը։
Անցյալ շաբաթ Պակիստանի կառավարությունը ևս մեկ անգամ թույլ է տվել ԱՄՆ–ին իր տարածքով բեռներ տեղափոխել Աֆղանստանում ՆԱՏՕ–ի զորքերին։
Պակիստանը տարանցիկ ճանապարհը փակել էր 2011–ի նոյեմբերին, երբ ԱՄՆ–ի անօդաչու թռչող սարքերը հարձակում էին գործել պակիստանցի զինվորների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)