Առաջատարը ազատական կուսակցություններն են միասին
Աշխարհ
Լիբիայի խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքներով` առաջատարը Ազգային ուժերի միությունն է, որում ընդգրկված են Լիբիայի ազատական կուսակցությունները։
Այդ մասին հայտարարել է Միության ղեկավարը, որը նաև չի հերքել Միության հիմնական մրցակից «Արդարություն և շենություն» կուսակցության առաջնորդը,-հաղորդում է BBC–ն։
Լիբիայի Ազգային ժողովի 80 պատգամավորական տեղերից կուսակցությունները հնարավորություն կունենան զբաղեցնել 20 պատգամավորական մանդատ։ Մնացած մանդատները ստանալու հնարավորություն ունեն անկախ պատգմավորները։
Ընտրությունների վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն մի քանի օրից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան