Մահացել է ռուս երգիչ Եվգենի Օսինը
Ռուսաստան
Մոսկվայի իր տանը, 55 տարեկան հասակում, մահացել է երգիչ Եվգենի Օսինը:
Պրոդյուսեր Անդրեյ Ռազինը РИА Новости-ին հայտնել է, որ երգիչը լյարդի ցերոզ և նյարդային հյուծվածություն ուներ:
Մեկ ամիս առաջ նրան տեղափոխել էին ռեաբիլիտացիոն կենտրոն՝ ալկոհոլային կախվածությունը բուժելու համար: «Այն ցոփ ու շվայտ կյանքը, որը նա վարում էր երկար տարիներ, հանգեցրին տխուր վերջաբանի», ասել է պրոդյուսերը:
Եվգենի Օսինը հանրությանն առավել հայտնի էր 1990-ականներին: Հանդես է եկել «Նիկոլայ Կոպերնիկոս», «Ալյանս» խմբերում, մի փոքր ժամանակահատված եղել է «Բրավո» խմբի վոկալիստ, որտեղից էլ հեռանալով, սկսել է անհատական կարիերան:
Սակայն երգչին ամենամեծ հռչակը բերեց 1996թ.ն նրա ելույթը Դոնի Ռոստովում՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, երբ բեմ բարձրացավ Բորիս Ելցինը:
Այդ պահի լուսանկարը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)