Բախում է տեղի ունեցել մոմավառության մասնակիցների և «կարմիր բերետավորների» միջև
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Lurer.com-ը, բժիշկ Վահե Ավետյանի Յոթնօրեքի կապակցությամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցող Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության մասին։ Նախքան մոմավառության բոլոր մասնակիցների ժամանելը, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը ներս էր մտել ռեստորանի բակ՝ փորձելով նկարել այնտեղ գտնվող Ռուբեն Հայրապետյանին, սակայն վերջինս հարվածել է նրան՝ տապալելով գետնին։ Անգամ Տեղացող հորդառատ անձրևը չի խոչընդոտել մոմավառությանը. մարդիկ չեն հեռացել և շարունակել են «արդարության» վանկարկումները։
Անձրևի դադարելուն պես՝ մասնակիցները փորձել են մոմերով ներս մտնել ռեստորանի բակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել՝ խոչընդոտելով նաև լրագրողներին։ Իսկ ոստիկաններից մեկը ակտիվորեն նկարահանում էր միջոցառումը։
Մոմավառության մասնակիցները փակել են Աճառյան փողոցը՝ նստելով փողոցի մեջտեղում, իսկ կարմիր բերետավորները փորձում են հեռացնել մասնակիցներին։ Բախում է տեղի ունենում մոմավառության մասնակիցների և «կարմիր բերետավորների» միջև։
Լիլիթ Լալայան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը