Մարկեսը տառապում է ծերունական հիվանդությամբ. Հայմե Գարսիա Մարկես
Աշխարհ
Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի եղբայր Հայմե Գարսիա Մարկեսը Կարթագենի համալսարանում դասախոսության ընթացքում ուսանողների մոտ հայտարարել է, որ իր մտավորական եղբայրը տառապում է ծերունական հիվանդությամբ։
Ըստ Հայմեի` 1982–ին Նոբելյան մրցանակի արժանացած Գաբոն (Գաբրիել Գարսիա Մարկեսը) հաճախ է զանգահարում իրեն՝ «տարրական հարցեր» ուղղելու նպատակով։
«Նա հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ Երբեմն լաց եմ լինում, քանի որ զգում եմ, որ նրան կորցնում եմ», – ասել է Հայմե Գարսիա Մարկեսը։
Հայմե Գարսիա Մարկեսը 85-ամյա կոլումբիացի գրողի ընտանիքի միակ անդամն է, ով առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է եղբոր հիվանդության մասին։
Ինչպես հաղորդում է BBC–ն, Մարկեսի հիվանդության վերաբերյալ ավելի վաղ նույնպես հիշատակվել է։
Գաբոյի կրտսեր եղբայրը խոստովանել է, որ այլևս չի կարող խուսափել իր եղբոր հիվանդության մասին խոսակցություններից։
Գաբրիել Գարսիա Մարկեսն այժմ ապրում է Մեքսիկայում և վերջին տարիներին հազվադեպ է հրապարակային վայրերում հայտնվում։
Ըստ Հայմեի` «Սերը ժանտախտում» ստեղծագործության հեղինակն այլևս չի ստեղծագործում։
2010–ին Մարկեսն ավարտել է «Մինչ հանդիպում օգոստոսին» վեպի աշխատանքները, թեև հայտնի է չէ գրքի լույս տեսնելու ժամանակահատվածը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ