Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ 

Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում

Թուրքիա

Մինչ Սիրիայում տարբեր էթնիկ խմբեր, այդ թվում քրդերը, թուրքմեններն ու սիրիացի քրիստոնյաները երկրում մի քանի տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով ապաստան են փնտրում Թուրքիայում, սիրիահայերը խուսափում են մեկնել այդ երկիր: Այս փաստին անդրադարձել է թուրք լրագրող Սիբել Հուրթասը, ով Al-Monitor-ում հրապարակված հոդվածում գրել է այն մասին, թե ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից:  

Լրագրողը նշում է, որ Սիրիայում պատերազմի հետևանքով տեղի քրդերն ու թուրքմենները փորձեցին ապաստան գտնել հարևան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանն ու Թուրքիան: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում բնակվում է ավելի քան 3,5 մլն սիրիացի փախստական, որոնցում, սակայն, չկան հայեր:

Թուրք լրագրող Սերդար Քորուջուն, ով զբաղվում է Թուրքիայի սահմանին մոտ բնակեցված սիրիացի փախստականների հարցերի ուսումնասիրությամբ, Հուրթասին պատմել է, որ իր հետազոտությունների ժամանակ արձանագրել է հետաքրքիր մի փաստ. այդ փախստականների շարքում գրեթե հայեր չկան: «Ես ինքս ինձ ասացի՝ սա չի կարող լինել միայն այն պատճառով, որ հայերը Սիրիայի բնակչության մեջ փոքր թիվ են կազմում, այստեղ մեկ այլ պատճառ կա»,- պատմել է նա: Ավելի ուշ Քորուջուն Թուրքիայում հանդիպել է մի սիրիահայի, ով ասել է, որ թեպետ Թուրքիայի սահմանն իրենց մոտ է, սակայն իրական կյանքում այն խիստ հեռու է իրենցից, և դրա պատճառը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն է: «Սիրիահայերը 100 տարի առաջ Անատոլիայից փախել էին Հալեպ: Կոտորածի նրանց մասին հիշողություններն այնքան թարմ են, որ նրանք որոշել են չգալ Թուրքիա»,- պատմել է Քորուջուն, ով գիրք է հեղինակել «Հալեպից հեռու գտնվողները» վերնագրով:

Գրքի պատրաստման համար նա զրուցել է մի քանի տասնյակ սիրիահայերի հետ, որոնց պատմությունները հիմնականում նույնն են եղել. նրանք բոլորը վաղ տարիքից տատերից ու պապերից լսել են հիշողություններ ու վկայություններ 1915-ի կոտորածների մասին: «Սիրիայում տեղի ունեցող պատերազմը մեր երկրորդ ցեղասպանությունն է: Իմ պապը վերապրել է առաջին ցեղասպանությունը, երբ նրանք 1915-ին Ուրֆայից փախան Սիրիա»,- պատմել է Լենա Շամիլյանիսեն:

«Որպես հայեր՝ մեր կյանքը լի է արկածներով ու ողբերգություններով, ասես սա է մեր ճակատագիրը: Ես մասնակցել եմ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին: Դրանք շատ ցավալի են, սակայն այդ ցավը նաև հիշեցնում է մեզ, որ մենք ուժեղ ենք»,- ասել է մեկ այլ սիրիահայ Սաղիկ Ռաստգելենյանը:

Քորուջուն նշել է, որ Սիրիայից փախչելու ճանապարհին Թուրքիայից խուսափելը ոչ միայն հիշողության պատճառով է, այլև ներկայում թուրքական պետության կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի հետևանք: «Սիրիահայերը կարծում են, որ եթե նրանք գան Թուրքիա, այստեղ նրանց լավ չեն վերաբերի»,- ընդգծել է Սերդար Քորուջուն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճը
Ամենադիտված