Քոֆի Անանը ժամանել է Սիրիա
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ժամանել է Սիրիա։
Նախօրեին Անանը ընդունել էր, որ իր գործադրած ջանքերը խնդիրը խաղաղ հանգուցալուծելու գործում, մինչ այժմ ցանկալի արդյունքի չեն հասցրել։
Անանի, Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, որպես հիմնական պայման նախատեսում էր հակամարտող երկու կողմերի միջև հրադադարի կնքումը։
Սակայն վերջին շաբաթներին կառավարական զորքերի և ապստամբների միջև զինված ընդհարումները ավելի են սաստկացել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել