Համացանցի մոտ 300.000 օգտատեր կզրկվի «Համաշխարհային սարդոստայնի» հետ կապից
ԱՄՆ
Այսօր աշխարհի մի շարք կետերում հազարավոր օգտատերեր կզրկվեն ինտերնետից։ Այդ մասին CNN-ին հաղորդել է ՀԴԲ-ի ներկայացուցիչը։ Ամերիկյան FBI-ը պլանավորում է անջատել DNS- սերվերները, քանի որ, ինչպես հաղորդվում է, կա կեղծ վիրուսակիր` DNS- սերվեր։
Սերվերի փոխարինման մասին տեղեկացել են 2011-ին, դրա մեկնարկից հետո։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՀԴԲ-ն ձերբակալել էր Էստոնիայի հինգ քաղաքացիների՝ համացանցում ավազակություն անելու և հազարավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում DNS changer վիրուսով վարակելու կասկածանքով:
DNS Changer- սերվերի օգնությամբ օգտատերերը մուտք են գործել կեղծ կայքեր, ինչի պատճառով նրանց կրեդիտ-քարտի տվյալները յուրացվել են։ Արդյունքում օգտատերերից գողացել են 14 միլիոն դոլար։
FBI հաղորդում է, որ համակարգչի ախտորոշման համար ստեղծվել է www.dcwg.org կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)