Հուլիսի 9-ին տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը
Հասարակություն
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը։ Ծրագրին մասնակցելու են 180 պատանի և աղջիկ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Բելառուսից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ 15 մարզերից և Ուկրաինայից:
Մասնակիցներին իր ողջույնի խոսքը կասի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո արիտունցիները կմեկնեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին և կլինեն Մուղնիում:
Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը