«Եվրատեսիլ 2013»-ը կանցկացվի Շվեդիայի հարավում գտնվող Մալմե քաղաքում
Աշխարհ
«Եվրատեսիլ 2013»-ը կանցկացվի Շվեդիայի հարավում գտնվող Մալմե քաղաքում՝ մայիսի 14-18-ը: Այս մասին երեկ հայտարարել է СВТ հեռուստաընկերությունը, որն իր վրա է վերցրել մրցույթի անցկացման պատասխանատվությունը:
Կազմակերպիչների հաղորդմամբ՝ Եվրատեսիլի հյուրընկալման հայտ էին ներկայացրել Ստոկհոլմը և Մալմեն:
«Քաղաքի ընտրությունը պայմանավորված է դրա լավ կառուցվածքով: Բացի այդ, Մալմեում բազմիցս անցկցավել են երգի մրցույթներ», -ասել է «Եվրատեսիլի»պրոդյյուսեր Մարտին Էստերդալը:
Հիշեցնենք, որ շվեդիան հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2012-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Շվեդիան ներկայացնող Լորինը իր «Euphoria» երգով հաղթեց՝ հավաքելով 372 միավոր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ