Libor-ի գործով կզբաղվի ոստիկանությունը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ֆինանսականան հանցագործությունների դեմ պայքարով զբաղվող ոստիկանության բաժանմունքը հաստատել է միջբանկային վարկավորման Libor տոկոսադրույքի հետ կապված խարդախությունների հետաքննության սկիզբը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորիչները տուգանել են բրիտանական Barclays բանկին 450 մլն. ԱՄՆ դոլարի չափով։ Չնայած ընկերության ղեկավարության հրաժարական տալուն՝ իրարանցումը գլոբալ բնույթ է ստացել և իր անդրադարձն է ունեցել շուրջ 20 միջազգային բանկերի գործունեության վրա։
Գերմանական ֆինանսական կարգավորիչները Deutsche Bank-ի առնչությամբ հետաքննություն են սկսել։ Ըստ որոշ գնահատականների` Libor տոկոսադրույքի հետ կապված խարդախությունների պատճառով գերմանական Deutsche Bank-ի ներդրողները կարող են կորցնել մինչև 50 մլրդ. ԱՄՆ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ