ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Երթ անե՞լ, թե՞ տնտեսություն զարգացնել. ո՞րը կլինի իշխանության հաղթաթուղթը

Վերլուծական

Հայաստանի տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ են լուրջ և համարձակ, քաղաքական կամք պահանջող քայլեր: Անհրաժեշտ է տնտեսությունը քաղաքական համակարգի ածանցյալի դերից ազատել և դարձնել առանձին համակարգ, որը կարող է ինքնուրույն զարգանալ ու կայանալ` ի վերջո նպաստելով նաև նույն քաղաքական համակարգի առողջացմանը:

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս: ԱՎԾ հրապարակումներից պարզ է դառնում, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 11.1 տոկոս: Նախորդ տարվա բյուջում ամրագրված էր 7,5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2019-ի ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթում մենք տեսնում ենք 4,9 տոկոս տնտեսական աճի ակնկալիք:

Վարչապետ Փաշինյանը, դեռևս պատգամավոր եղած ժամանակ քանիցս արհամարհական տոնով և հեգնանքով  խոսել է «նկարված տնտեսական ցուցանիշների» ու «տնտեսության արհեստական աճ» արձանագրելու փաստերի մասին, բազմաթիվ անգամներ հայտարարել, որ իրականում նման բան գոյություն չունի, սակայն երբ նա դարձավ վարչապետ, շատերի համար զարմանալիորեն ԱՎԾ պետին, որն ըստ նրա եղել էր այդ նշված «նկարչությունների» հեղինակը, վերանշանակեց նույն պաշտոնին: Այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ Փաշինյանին պետք էր նկարիչ Մնացականյանը, որպեսզի հետագայում ինքը նույնպես օգտվի նրա այդ «նկարչության» տաղանդից, կա՛մ, ուղղակի, նա համոզվել է, որ նախկինում արձանագրված թվերը ճիշտ են եղել:

Երկրների տնտեսական վիճակի համեմատության համար օգտագործվում է ՀՆԱ-ն, իսկ կյանքի որակի գնահատման համար գերկարևոր է աշխատավարձի չափը՝ արտահայտված դոլարով, այսինքն ստանդարտացված՝ ըստ միջազգային գնողունակության։

Հայաստանը դատարկվում է, և երկիրն էլ ծանրագույն ճգնաժամի մեջ է՝ ոչ միայն աշխատատեղ չլինելու, մրցակից արտադրություններ չլինելու, հումքի խորը վերամշակմամբ ժամանակակից արտադրանք չտալու ու հեռանկարի բացակայության, այլև առաջին հերթին գերցածր աշխատավարձերի պատճառով։ Աշխատավարձերի ֆակտորն ամենահիմնարար սկզբունք-պահանջն է, որ հայաստանյան աշխատողը ոչ թե ամսական 60 000 դրամ ստանա, այլ՝ միջազգայինին համապատասխան։

ՀՀ արտահանումը արդեն երկար տարիներ չի կարողանում զգալի թռիչք արձանագրել ու էական դեր ստանձնել տնտեսության զարգացման գործում: Անհրաժեշտ է ստեղծել արտահանման աջակցության պետական համակարգ, ինչպես նաև ՀՀ արտահանման հնարավոր շուկաները դարձնել առավել բազմազան:

Ինչո՞վ է ներկայիս կառավարության ընտրած ճանապարհը տարբերվում նախկինի ճանապարհից (եթե իհարկե կա էական տարբերություն)։ Դատելով վարչապետի և կառավարության մյուս անդամների խոսքերից՝ հիմնական տարբերությունն այն է, որ այժմ կա իսկական պայքար կոռուպցիայի և ստվերի դեմ, դատարանների վրա ճնշում չկա, և շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Սակայն կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չէ։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։ Իսկ տնտեսական քաղաքականությունն այն է, երբ կառավարությունը գործում է՝ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ իր առջև ունենալով քայլերի հստակ հաջորդականություն ու կոնկրետ նպատակներ։

Հարկ է փաստել, որ «թավշյա գործընթացների» պիկին՝ գործող վարչապետը անընդհատ շեփորահարում էր թոշակների ու աշխատավարձերի բարձրացումների մասին, սակայն ունենք մի վիճակ, որ բյուջեում առկա է պակասուրդ․ այն ուղղակի ըստ անհրաժեշտի չի հավաքագրվել: Բոլորս ենք հիշում, երբ այս կառավարությունը դեմ էր, որպեսզի ՀՀ-ն վարկեր վերցներ և դրանք ծախսվեին բյուջեի աջակցության վրա, սակայն հիմա տեսնում ենք հակառակը: Այսօր նորից 50 մլն վարկային համաձայնագիր վավերացվեց, որով բաժանվելու է թոշակ, նպաստ և աշխատավարձ: Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է, չկա կառավարության կողմից նշվող ստվերի դեմ պայքարը: Կառավարության քաղաքականությունը արդեն պետք է տար տնտեսական էֆեկտ, և այդ էֆեկտը պետք է լիներ մի քանի անգամ բարձր, քան տվյալ 50 մլն-ը:

Ստացվում է այնպես, որ կառավարության ղեկավարի և անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելն ու միտինգներ անելը, քան տնտեսությունը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելը։

Աղասի Առաքելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված