Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք 

Կոչ ոստիկանությանը. ՄԻՊ Կարեն Անդրեասյան

Հասարակություն

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է երեկ «Հարսնաքար» ռեստորանի շրջակայքում գրանցված նոր միջադեպերին՝ հանդես գալով հայտարարությամբ:

«Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր «Հարսնաքար» ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ:

Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն:

Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովեցնել հանրությանը: Շատերը այդ բռնարարքը գնահատում են որպես առանձին անհատների կողմից ձևավորած անընդունելի սովորույթների և բռնության մշակույթի հետևանք: Այս համոզումը որոշ քաղաքացիների մղում է շարունակել բողոքի ակցիաները ոչ միայն ի հիշատակ զոհված բժշկի, այլև որպես ապագա բռնությունների կանխարգելման հնարավոր եղանակ: Բոլորս ենք ակնկալում, որ Վահե Ավետյանի մահվան հետևանքով ոչ միայն կպատժվեն այս բռնարարքի մեղավորները, այլև հասարակության և պետական մարմինների նպատակաուղղված գործողությունների ու միանշանակ գնահատականների շնորհիվ Հայաստանում կվերանա բռնություն ծնող հանցավոր մշակույթն ու մտածողությունը՝ իր «զորեղ» անհատների ֆինանսամկանային ողջ ներուժով:

Խորապես հարգելով ամեն քաղաքացու և տարբեր քաղաքացիական խմբերի իրավունքը բոլոր խաղաղ միջոցներով արտահայտելու իրենց դիրքորոշումներն ու պայքարելու իրենց համոզումների համար՝ կոչ եմ անում ոստիկանությանը ամեն կերպ աջակցել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացմանը, նույնիսկ երբ խաղաղ հավաքները որոշակի անհարմարություն են ստեղծում հանրային և մասնավոր շահերի տեսանկյունից: Հավաքի “խաղաղ բնույթի” վերաբերյալ եզրույթը տարածվում է նաև այն վարքագծի նկատմամբ, որը ժամանակավոր խոչընդոտում կամ արգելափակում է երրորդ անձանց գործունեությունը: Այդ իմաստով, նույնիսկ երթևեկության ժամանակավոր խոչընդոտումն ինքնին չի կարող հավաքի անցկացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հիմք հանդիսանալ: (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Eva Molnar v. Hungary):

Միևնույն ժամանակ, հավաքի ընթացքում իրական կամ ենթադրյալ իրավունքների հարկադիր կենսագործումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադիր կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով: Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն խաղաղ հավաքին մասնակցող առանձին անհատների անվտանգությունը, այլև պաշտպանի մասնավոր սեփականությունը ցանկացած ոչ իրավաչափ ոտնձգությունից: Այս իմաստով, բողոքի ակցիայի մասնակիցների մուտքը մասնավոր սեփականություն հանդիսացող Հարսնաքար ռեստորանի տարածք արգելելու իրավաչափ պատճառը պետք է հստակ բացատրվեր խաղաղ երթի բոլոր մասնակիցներին՝ նրանց առաջարկելով մոտակայքում հանրային սեփականություն հանդիսացող այլ համարժեք տարածք իրենց ակցիան անցկացնելու համար:

Կրկին անգամ խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ, և ոստիկանությանը խնդրում ենք ապահովել Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքների օբյեկտիվ և հրապարակային քննություն:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խաղաղ հավաքների ընթացքում կամ այլ պարագաներում առանձին անհատների վերաբերյալ հնչում են զրպարտչական կամ վիրավորական պիտակներ կամ արտահայտություններ, ապա նման իրավիճակներում սեփական իրավունքների պաշտպանության միակ օրինական միջոցը քաղաքացիական դատավարության կանոններով դատարան դիմելն ու համարժեք փոխհատուցում պահանջելն է:

Ամփոփելով, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել օրինականությունն ու իրավաչափությունը իրենց բոլոր գործողություններում և զերծ մնալ իրավիճակի ավելորդ սրացումից: Զորակցելով մեր քաղաքացիական ակտիվիստներին և ակտիվ քաղաքացիներին իրենց պայքարում՝ միևնույն ժամանակ հորդորում ենք հեռու մնալ տեղական և օտարերկրյա կազմակերպություններից և անձանցից, ովքեր փորձում են քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործել քաղաքացիական արդարացի վրդովմունքի յուրաքանչյուր դեպք՝ իրենց անձնական վարկանիշի կամ այլ քաղաքական նպատակաների համար օգտագործելով ազնիվ մարդկանց անկեղծ մղումները»:

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն
Ամենադիտված