Մեկ օրում 30 մարդ է զոհվել Աֆղանստանում
Աշխարհ
Ընդհանուր առմամբ 30 մարդ, այդ թվում ՆԱՏՕ–ի 7 զինծառայող է զոհվել Աֆղանստանում հուլիսի 8–ին՝ զինյալների հարձակումների և նրանց կողմից իրականացրած պայթյունների պատճառով,-հաղորդում է France-Presse–ը։
Ինչպես հաղորդվում է`ամերիկացի 6 զինծառայող է զոհվել ճանապարհին տեղադրված ականի պայթյունից։ Կիրակի նման միջադեպի պատճառով ՆԱՏՕ–ի ևս մեկ զինծառայող էր զոհվել, ում ազգությունը չի հրապարակվում։ Համաձայն Associated Press–ի տրամադրած տեղեկության` հուլիսի 8–ին Աֆղանստանի տարբեր հատվածներում 16 քաղաքացի է զոհվել, 5 աֆղանցի ոստիկան, ՆԱՏՕ–ի 2 քաղաքացիական աշխատող։ Խաղաղ բնակիչները զոհվել են Կանդահարում իրականացված պայթյունների պատճառով, իսկ ոստիկանները զոհվել են թալիբների կողմից անցակետի վրա հարձակման հետևանքով։
2012-ին Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ–ի առնվազն 234 զինծառայող։ Գրոհայինների հարձակումներից վերջին 5 տարիների ընթացքում քաղաքացիական բնակչության զոհերի թիվը անդընդմեջ ավելանում է։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների` 2011–ի ընթացքում ավելի քան 3 հազար քաղաքացի է զոհվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ