ԼՂ–ի հարցն առաջիկա 2 տարիներին առաջընթաց չի ունենա
Արցախ
ԼՂ–ի հարցի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Իրավիճակը նույնն է, և, հաշվի առնելով մի շարք զարգացումներ ու այն փաստը, որ սկսվել է ընտրական շրջանը, ինչը կլինի նաև Ադրբեջանում, ԱՄն–ում և այլ երկրներում, այսինքն՝ և՛ երկու կողմերում, և՛ միջնորդ երկրներում տեղի են ունենալու ընտրություններ, դա նվազեցնում է մոտակա ժամանակահատվածում խնդրի վերաբերյալ տեղաշարժը։ Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ, փորձելու է հարցը տեղափոխել այնտեղ։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց պետք չի ակնկալել այդ ուղղությամբ։ Միջնորդների անելիքն այս երկու տարիների ընթացքում կենտրոնանալու է պատերազմի հավանականությունը նվազեցնելու վրա՝ առանց քաղաքական տեղաշարժ կատարելու։ ՊՆ–ի հայտարարության վերաբերյալ կարող եմ ասել, որ համոզված եմ՝ Ադրբեջանին զսպելու միակ ձևը նրա նկատմամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելն է, որպեսզի նրանք հասկանան, որ չի կարելի երեխայի նման խաղեր տալ, իսկ միջազգային համայքը պետք է Ադրբեջանին հասկացնի, որ չի կարելի խախտել զինադադարն այս ձևով», – ասաց Կիրո Մանոյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան