Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին` Սիրիայի դրության ապակայունացման համար
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկիչներին օգնելու և երկրի վիճակը ապակայունացնելու համար: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը։
Ասադի խոսքերով՝ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի խաղաղ ժողովրդի մահվան համար, քանի որ աջակցում և հովանավորում է ահաբեկիչների ավազակախմբին։ Բացի այդ Սիրիայի նախագահը մեղադրել է Թուրքիային, որ վերջինս աջակցում է ապստամբներին՝ հայտարարելով, որ Անկարան նյութատեխնիկական օգնություն է տրամադրում իր հակառակորդներին։
Ասադը նաև նշել է, որ չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցելուց՝ հավելելով, որ Սիրիայի կառավարությունը չի փակում իր դռները ոչ մի երկրի առաջ այն դեպքում, եթե վերջինս օգնի նրան Սիրիայի խնդրի լուծման հարցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ