ԱՄՆ-ում աշխատատեղերը նվազել են
ԱՄՆ
Այսօր աշխարհի ամենամեծ տնտեսությունը ճգնաժամից հետո շատ դանդաղ է վերականգնվում, իսկ Եվրոպայի տնտեսական խնդիրները միայն ավելի են վատթարացնում իրավիճակը։
Հունիսին ԱՄՆ-ում ստեղծվել է 80,000 նոր աշխատատեղ, որը մասնագետների կանխատեսումներից քիչ է 10,000-ով։ Ամերիկյան մասնավոր ընկերությունները աշխատանքի են ընդունել 84,000 (մայիսի՝ 105,000-ի փոխարեն), իսկ կառավարությունը գործից ազատել է 4,000 աշխատողների։ Չնայած մայիսին աշխատատեղերի ստեղծման աճ էր գրանցվել, սակայն այդքանը շատ քիչ է աշխատաշուկայի վերականգնման համար։
Հունիսին ԱՄՆ-ի գործազրկության մակարդակը մայիսին եղած 8.2%-ի համեմատ չի փոփոխվել, ուստի ԱՄՆ-ի Կենտրոնական բանկից կպահանջվի լրացուցիչ միջոցառումների կիրառում՝ գործնական ակտիվության բարձրացման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)