Նոյը և Բջնին բոյկոտելու տարբերակներ է առաջարկում օգտատերը
Հասարակություն
Նոյը և Բջնին բոյկոտելու տարբերակներ է առաջարկում Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Մինասյանը՝ գրելով.
«Ես, երբ գնում եմ սրճարաններ, մատուցողին հարցնում եմ` ի՞նչ գազավորված ջուր ունեք, եթե թվարկածների մեջ նշում է Բջնին, ապա խնդրում եմ կանչել մենեջերին ու վերջինիս մոտավորապես այսպիսի մի բան եմ ասում. «Ողջ Հայաստանը բոյկոտում է Նեմեցի արտադրանքը, ու իրեն հարգող ոչ մի օբյեկտ այլևս չի վաճառում Բջնի, կամ Նոյ: Մի՜ վարկաբեկեք ձեր օբյեկտը, հակառակ դեպքում հաջորդ անգամ չեմ այցելի»: Պատկերացրեք՝ շատ ազդեցիկ է. մենեջերները խառնվում են իրար ու խոստանում խնդրին լուծում տալ:
Կարծում եմ` արժե, որ բոլորը այսպիսի մի բան անեն»,- ամփոփում է օգտատերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը