ԱՄՆ-ում շոգից 74 մարդ է մահացել
ԱՄՆ
Երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում շոգից 74 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է NBC -ին: Հատկապես տուժել են ԱՄՆ-ի միջին արևմտյան տարածքները։ Այս շրջաններում մի քանի օր շարունակ պահպանվում է 38 և ավելի ջերմաստիճան տաքություն։
Մարդիկ մահանում են այն տներում, որտեղ չկան օդափոխման համակարգեր։ Բացի այդ՝ երկրի արևմուտքում հազարավոր ամերիկացիներ մնում են առանց էլեկտրականության և օդափոխիչ միացնելու հնարավորություն չունեն, քանի որ հունիսի 29-ի երեկոյան ուժեղ փոթորկի արդյունքում էլեկտրահաղորդման գծերը խարխլվել էին։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ Միացյալ Նահանգների ազգային օթերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի արևմտյան 11 նահանգներում, որտեղ ապրում է մոտ 65 մլն բնակիչ, առաջիկա օրերին կրկին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)