Նահանգապետը հեռացվել է պաշտոնից՝ հարձակում գործելու համար
Աշխարհ
Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն հեռացրել է պաշտոնից նահանգապետին՝ Ազգային ռադիոկայանի խոսնակի վրա հարձակում գործելու համար։ Այս մասին հաղորդում է AFP-ը ։ Հեռացման հրամանի համաձայն՝ նահանգապետը հեռացվել է աշխատանքից առանց աշխատավարձ ստանալու։
2011 թ. նահանգապետը ներխուժել է ազգային DZRK ռադիոկայան և խոսնակ Ջերոմ Տաբանգենի դեմքին հարվածել խոսափողով։ Հարձակման պատճառը եղել է այն, որ եթերի ժամանակ ռադիոհաղորդավարը քննադատել է նահանգապետին ՝ հայտարարելով , որ վերջինս ընդունակ չէ ազատվել մոլախաղերից։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով ՝ Ֆիլիպինները լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկն է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ