Խոշոր և անսովոր որսագողություն Չինաստանում
Աշխարհ
Չինաստանի հարավում՝ Հուան-Չժուանյան ինքնավար շրջանի մաքսային աշխատողները խոշոր և անսովոր որսագողություն են արձանագրել։ Հանցագործները փորձ են արել հարևան երկիր Վիետնամից փոխադրել հազվագյուտ սիամական կոկորդիլոսների ձագերի, որոնք արժանանալու էին շատ տխուր ճակատագրի՝ դառնալով շքեղ ռեստորաններում գուրմանների սեղանի էկզոտիկ ուտեստ։
Տեղափոխման ժամանակ կենդանիների որոշ մասը ջրազրկված լինելու պատճառով՝ գրեթե սատկելուց է եղել։
Սիամական կոկորդիլոսները բնակվում են Հարավ-Արևմտյան Ասիայի երկրներում և ընդգրկված են միջազգային Գինեսի կարմիր գրքում։ Այս կենդանու տեսակը կանգնած է ոչնչացման եզրին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ