Ինքնասպանությունները հաճախ լինում են դիմացինին պատժելու միջոց
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, միակ սուիցոդոլոգը Հայաստանում՝ Կամո Վարդանյանը։
Բանախոսն իր խոսքում նշեց, որ ինքնասպանության դիմում են հատկապես այն մարդիկ, ովքեր հասարակության մեջ ընդգծված դիրք ունեն, նրանք կարող են լինել կինոդերասանները, մոդելները, ովքեր սովոր են լինել առաջին պլանում, կարիեռայի ավարտին նրանք իրադրությունից դուրս գալու ելքը համարում են ինքնասպանությունը։ Ցանկացած ինքնասպանություն ունի իմաստ, հաճախ դրանք լինում են դիմացինին պատժելու, հասարակության ուշադրությունը իրենց վրա գրավելու համար։
Ինքնասպանությունների ցուցանիշը հաշվարկվում է յուրաքանչյուր 100.000 բնակչին ընկնող թվաքանակով, եթե 100.000 բնակչությանը ընկնում է մինչև տասը ինքնասպանություն, ապա համարում են, որ ցուցանիշը ցածր է, եթե մինչև քսան, ապա համարում են միջին, այս սանդղակում էլ հենց գտնվում է Հայաստանը, եթե քսանից բարձր, ապա ցուցանիշը շատ բարձր է։
Հայաստանում իրավիճակը ճգնաժամային չէ, չնայած կարիք կա ինքնասպանությունների թիվը նվազեցնել կամ հաստատուն պահելու համար որոշակի միջոցներ իրականացնել։
Ինքնասպանությունը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ մասնագիտություն. այն ուրվական է, և կարող է մտնել ցանկացած մարդու տուն, հետևապես դրանից խուսափելու համար պետք է երևույթը հասկանալ, և ունենալ պաշտպանական ակտիվացված մեխանիզմներ, որի միջոցով կարող ենք այդ երևույթի դեմ պայքարել։
Հասարակության մեջ տարածված ինքասպանությունների տեսակներից է աուդոդեսկրուտիվ վարքագծի ձևերը՝ դրանք այն դեպքերն են, երբ մարդը չափազանց շատ է ծխում, մեքենան արագ է վարում, չափից շատ աշխատում է, կամ երակներն է կտրում, մարմնի վրա ֆիզիկակական ճնշումներ է իրականացնում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը