ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթա Ռոմնին դեմ է աբորտին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Միթա Ռոմնին դեմ է աբորտին:
Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը թողարկել է մի տեսահոլովակ, որում իր հակառակորդ՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթա Ռոմնին հայտարարել է, որ դեմ է հղիության արհեստական ընդհատմանը։ Հոլովակում հաստատվում է, որ Ռոմնին հակված է այն օրենքին, որը լիովին արգելում է հղիության արհեստական ընդհատումը, այդ թվում նաև՝ բռնաբարության և արյունապղծության դեպքում։
Ռոմնիի նախընտրական շտաբը իր հերթին հայտարարել է, որ հոլովակում նախկին նահանգապետի խոսքերը խեղաթյուրվել են։ 2011թ հունիսին National Review-ի հրատարակության մեջ Ռոմնին հաստատել է, որ հղիության արհեստական ընդհատում պետք է թույլատրվի բռնաբարության, ինցեստի և, եթե անհրաժեշտ է, մոր կյանքը փրկելու դեպքում։
Ռոմնիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ոչ մեկ անգամ են հայտարարել, որ Օբաման տնտեսական դժվարություններից ամեն գնով փորձում է շեղել ընտրողների ուշադրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)