ՄԻՊ աշխատակազմի Լոռու գրասենյակը ևս մասնակցում է Թեղուտի պաշտպանությանը
Հասարակություն
Թեղուտի անտառներում իրականացվող հանքարդյունաբերության ծրագիրը, Թեղուտի անտառներին սպառնացող բնապահպանական, տնտեսական, առողջապահական վտանգները, անտառը փրկելու այլընտրանքային ճանապարհները, նման այլ հարցեր և խնդիրներ քննարկվեցին հունիսի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կազմակերպված հանդիպմանը: Քննարկմանը մասնակցում էին Պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի աշխատակից Արթուր Սուքիասյանը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Թեղուտի հիմնահարցի վերաբերյալ Արթուր Սուքիասյանը ներկայացրեց ամենացավոտ խնդիրներից մեկը, երբ Թեղուտ և Շնող գյուղական համայնքներում կառավարության համապատասխան որոշման հիման վրա բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված հողամասերը շուկայականից անհամեմատ ցածր արժեքով են գյուղացիներից գնել, և ներկայացրեց նշված գործերով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ բացթողումները:
Քննարկման արդյունքում Թեղուտի խնդրի լուծման հնարավորությունների շարքում կարևորվեց հասարակական կարծիքի ճնշման ազդեցությամբ Թեղուտի անտառը փրկելու ճանապարհը, որի համար կարևոր պայման է Թեղուտի խնդրի վերաբերյալ իրազեկումն ու խնդրի մասսայականացումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը