Արաֆաթի մարմինը գերեզմանոցից դուրս է հանվելու
Աշխարհ
«Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ընդունել է Յասիր Արաֆաթի մարմինը գերեզմանոցից դուրս հանելու առաջարկությունը՝ նրա մահվան իրական պատճառները բացահայտելու համար»,- այս մասին հաղորդել են պաղեստինյան լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը խնդրանքով դիմել էր շվեյցարական Ռադիոֆիզիկայի ինստիտուտին, որպեսզի վերջինս փորձագիտական զննում անցկացնի Պաղեստինյան հանգուցյալ առաջնորդի ներքնաշորերում, որոնցից նա օգտվել էր իր կյանքի վերջին օրերին։ Արաֆաթի անձնական իրերը ուսումնասիրելով՝ փորձագետները հայտնաբերել էին մի շարք տարրեր, այդ թվում նաև՝ պոլոնիում-210, որից հետո Ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Բոշուն ընդգծել էր, որ «թունավորումն ապացուցելու միակ միջոցը Արաֆաթին գերեզմանոցից հանելն է»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ