«Հայկական Ժամանսկ». Արթուր Հարությունյանը (Պալաչ) կլքի՞ ՀՀԿ շարքերը
Հայկական Մամուլ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանաւիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում:
Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր ՀՀԿ-ին և «Հժ»-ին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ արտահայտությունների համար: Այժմ նրա շրջապատը համարում է, որ ՀՀԿ-ն «քցել է» Հարությունյանին և չի բացառում, որ առաջիկայում վերջինս կլքի ՀՀԿ շարքերը և Աբովյսւնի քաղաքապետի ընտրություններում Ծառուկյանի և նրա փեսայի՝ Աբովյանի գործող քաղաքապետ Կարո Գուլոյանի դեմ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի սեփական ուժերով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին