«Հայկական Ժամանակ». Փոթորիկ Տավուշի մարզում. կան ավերածություններ
Հայկական Մամուլ
Երեկ, ժամը 16-ի սահմաններում, Տավուշի մարզում ընդամենը 15 րոպե մոլեգնած փոթորիկը ավերածություններ է գործել մասնավորապես Իջևանում: Հորդ անձրևին ու կարկուտին ուղեկցող քամին արմատախիլ է արել ծառեր, քանդել տանիքներ:
Փոթորկի հետևանքով հոսանքազրկվել են ամբողջական թաղամասեր: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այսօրվանից Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները պետք է սկսեն վնասների հաշվառումը: Վնաս կրած քաղաքացիները կփոխհատցվեն, թե ոչ՝ առայժմ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին