«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանին պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացել է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է՝ հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, և ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է:
Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ:
Թերթը նկատում է, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազւսլցակայաններում է, որոնք տարածված են գրեթե ողջ մարզում: «Ժողովուրդ»-ը փորձել է Սյունիքի մարզպետից ճշտել, թե ինչու է բարձրացրել իրեն պատկանող գազալցակայաններում մատակարարվող գազի գինը: Հեռախոսազանգին պատասխանել է Խաչատրյանի օգնականն ու ասել, թե մենք կարող ենք մեր հարցն ուղղել նաև իրեն: Այն լսելուց հետո խոստացել է մի քանի րոպեից զանգահարել, սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ ոչ միայն չի զանգահարել, այլև թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին