ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Նույն գետը երկու անգամ չես մտնի. ԵԱՏՄ-ում կրքերը թեժանում են

Վերլուծական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է մտածել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքների ստեղծման մասին: Պուտինն այս մասին ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում: Պուտինի առաջարկն, իհարկե, վերջնագիր չէ, սակայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ում լուրջ տրանսֆորմացիաներ են սպասվում: Պուտինի առաջարկը ընդամենը ապացույց է, որ այդ գործընթացները արագացնելու հարցում Մոսկվան իր ուրույն շահերն է հետապնդում:
 
Սեպտեմբերին էլ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցնելու անհրաժեշտության մասին էր խոսում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրանից հետո Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հասունացել է այն պահը, երբ միասնական դրամին անցնելը կարող է արդյունավետ քայլ դիտվել: Այնուհետև, հանրային լայն ռեզոնանսից հետո փոխվարչապետը ստիպված եղավ վերախմբագրել իր այդ հայտարարությունը , նշելով, որ որպես միասնական դրամ կարող է հանդես գալ նաև հայկական դրամը: Սա, իհարկե, քիչ հավանական տարբերակ է: Սակայն ողջ խնդիրը նրանում է, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կունենա Փաշինյանի կաբինետը այս հարցում: Գործընթացը կպահանջի տարիներ, սակայն որոշումը Հայաստանի իշխանությունները պետք է կայացնեն այն պահին, երբ միասնական արժույթի ստեղծման հարցը պաշտոնապես կմտնի ԵԱՏՄ օրակարգ: Դրա համար արդեն բոլոր նախադրյալները առկա են, ռուսական կողմը այսպես ասած՝ հոգեբանորեն նախապատրաստում է ԵԱՏՄ անդամ պետություններին:
 
Չնայած պետք է նշել, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսը և Ղազախստանն արդեն սկսել են Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ռուբլիով: Բելառուսը Ռուսաստան արտահանում իրականացնելու պարագայում գումարի 87 տոկոսը վճարում է ռուսական ռուբլիով, իսկ Ղազախստանը՝ 51 տոկոսը: Ներմուծման դեպքում Բելառուսը գումարի 65 տոկոսը վճարում է ռուբլիով՝ Ղազախստանը՝ 7-ը: Այսինքն, այս երկրներն արդեն անցել են ռուբլիի փոխադարձ հաշվարկներում: Սական մեզ, իհարկե, հետաքրքրում է, թե ինչ կշահենք մենք: Հայաստանի համար ձեռնտու չի լինի 1000 խմ գազի համար այս պահին դոլարով վճարվող գործող սակագինը վերածել ռուբլիի և այդպես վճարել: Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, որ միասնական դրամի անցնելը Հայաստանի համար կարող է և խնդրահարույց լինել: Բացի այդ, այս պահին դրամի կայունությունն արհեստական է պահվում, ինչը երկար ժամանակ հնարավոր չի լինի պահել, իսկ դեդոլարիզացիան կնշանակի լուրջ տնտեսական ցնցումներ, որոնց այս պահին ՀՀ պատրաստ չէ: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս կվարվեն Հայաստանի իշխանությունները: Կգնա՞ն մինչև վերջ պաշտպանելով մեր երկրի տնտեսական շահը, թե ՀԱՊԿ-ում առաջացած լարվածությունը ԵԱՏՄ տիրույթ չփոխանցելու Փաշինյանի ցանկությունը կգերակայի:
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված