«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը ընկճված է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում ՀՀԿ ներքին խոհանոցից: Ըստ այդմ` ՀՀ կառավարության ձևավորումից երկու օր առաջ Սերժ Սարգսյանն ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին իր մոտ է հրավիրել` տեղեկացնելով, որ նրան մտադիր է նախարար նշանակել: Սակայն երբ քննարկվել է նախարարների հարցը, ի զարմանս շատերի, այդ թվում` Նիկոյանի, Սարգսյանն այլ որոշման մասին է հայտարարել:
Ընդ որում, նա այդպես էլ չի բացատրել, թե ինչու Նիկոյանին նախարար չի նշանակել: Բնականաբար, Նիկոյանն էլ չի համարձակվել հարցնել այդ մասին: Փոխարենը նա տևական ժամանակ է` գտնվում է բավական ընկճված վիճակում, չի գալիս խորհրդարան, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ գրանցումից հետո հաշված րոպեներ է անցկացնում ԱԺ դահլիճում: Ավելին, նրան այնպիսի մի խղճուկ աշխատասենյակ են հատկացրել ԱԺ-ում, որ Նիկոյանն ամաչում է ներս մտնել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին