«Գրական տապան» ծրագիրը կմեկնարկի 2012 թ.-ի աշնանը
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 19-ին Բուխարեստում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)՝ մշակութային հարցերի աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները:
Նիստում քննարկվել է «Գրական տապան 2012» դրամաշնորհային մշակութային նախագիծը, որի հայտը ս. թ. ապրիլի 5-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանն էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարությունը: Քննարկման արդյունքում` այն արժանացել է հավանության՝ ՍԾՏՀ բոլոր անդամ երկրների կողմից և ընդունվել միաձայն: «Գարական տապան» ծրագիրը կմեկնարկի 2012 թ.-ի աշնանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում